«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մեղադրվում է պոլսահայ գրողը

Մեղադրվում է պոլսահայ գրողը
23.05.2013 | 17:22

Իր բլոգում Մուհամեդ մարգարեի մասին իբր ծաղրական արտահայտություններ գրառելու համար Ստամբուլի 14-րդ քրեական դատարանի կողմից 58 շաբաթվա ազատազրկման է դատապարտել հայազգի գրող Սևան Նիշանյանը:

Նա գրել էր. «Հարյուրավոր տարիներ առաջ քաղաքական, ֆինանսական և սեռական կարիքների բավարարման համար Ալլահի հետ կապ հաստատած արաբ առաջնորդին ծաղրելն ատելության քարոզչություն չէ: Դա մանկապարտեզային մակարդակի թեստ է, որը կոչվում է խոսքի ազատություն»:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` ինչպես Նիշանյանի խոսքերը և խոսքի ազատության նկատմամբ նրա դիրքորոշումը, այնպես էլ 13,5 ամսվա բանտարկության մասին դատավճիռը խիստ վիճահարույց են:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ